Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →
Մարտի 4-ը ճարպակալման դեմ պայքարի համաշխարհային օրն է (World Obesity Day):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության եվրոպական նախաձեռնության (COSI) տվյալներով Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ավելորդ քաշ ունի, 12.6%-ը` ճարպակալում։ Ընդ որում, ավելորդ քաշով և ճարպակալմամբ տղաների թիվը հասնում է 30%-ի, աղջիկներինը՝ 25%-ի:
Համաձայն Հայաստանի Դպրոցականների առողջության վարքագծի հետազոտության (HBSC)՝ 11 տարեկան տղաների 31%-ը, աղջիկների 17%-ը, 13 տարեկան տղաների 27%-ը, աղջիկների 15%-ը,  15 տարեկան տղաների 25%-ը, աղջիկների 12%-ն ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։
Ճարպակալումը բազմագործոն քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է ճարպի կուտակումով, ինչը բերում է տարբեր առողջական խնդիրների։

Ավելորդ քաշից և ճարպակալումից խուսափելու նպատակով անհրաժեշտ է․
✅սահմանափակել հեռախոսի, համակարգչի, հեռուստացույցի և ցանկացած այլ էկրանին նայելու ժամանակը,
✅օրական առնվազն 1 ժամ լինել ֆիզիկապես ակտիվ,
✅սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը (ավելացված շաքարը չպետք է գերազանցնի 6 թեյի գդալը օրական կտրվածքով),
✅սնվել կանոնավոր, համաձայն առողջ ափսեի սկզբունքի,
✅լինել տեղեկացված և զերծ մնալ մեծ քանակով շաքար, աղ, ճարպեր պարունակող սննդից,
✅պահպանել քնի ռեժիմը՝ դպրոցականների համար առնվազն 9 ժամ,
✅ժամանակին այցելել բժշկի, հետևել քաշին և մարմնի զանգվածի ցուցանիշին (ՄԶՑ):

Ավելին կարդա՛ այս հոդվածում։
Ներբեռնի՛ր Զվարճալի ուղեցույց ավելցուկային քաշի կանխարգելման համար։