Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ նվիրել տղային …

Ամանորյա կամ առհասարակ ցանկացած տոները հրաշալի ժամանակ է երեկոյան քաղաքի փողոցներով միասին զբոսնելու և հաճելի ժամանակ անցկացնելու համար: Եվ իհարկե, տոներն ենթադրում են հաճելի անակնկալ նվերներ մտերիմ մարդկանցից: Եթե ձեր հարաբերությունները նոր են զարգանում և դուք իրար դեռ շատ լավ չեք ճանաչում, ընկերոջ կամ սիրած տղայի համար նվեր ընտրելը հեշտ գործ չէ: Բայց եթե դու ուզում ես նվերի օգնությամբ ցույց տալ տղային, թե ինչքան ես գնահատում ձեր հարաբերությունները և անակնկալը դարձնել ռոմանտիկ ու տոնի թեմային համահունչ, կարող ես օգտվել մեր խորհուրդներից:

Ցանկությունների կատարման համար կուպոններ

Նախապես ճշտիր քո ընկերոջից, թե նա ինչ կցանկանար ստանալ որպես նվեր: Օրինակ` գնալ կինոթատրոն նրա ընտրած ֆիլմը դիտելու, միասին մասնակցել արշավի, թռնել պարապլանով կամ որ դու պատմես նրան քո գաղտնի երազանքի մասին… Հաճելի անակնկալ անելու նպատակով նախապես գրի առ թղթի վրա նրա այն երազանքները, որոնք դու պատրաստ ես իրականացնելու մոտակա տոն օրերին:

Հարաբերությունների գիրք

Եթե ձեր հարաբերություններն ունեն պատմություն, կարող ես կազմել ձեր պատմության յուրահատուկ նկարազարդ գիրք: Գեղեցիկ բլոկնոտի մեջ սոսնձիր ձեր համատեղ  լուսանկարները, նրա գրած ռոմանտիկ նամակը կամ յուրահատուկ ջերմ հողորդագրությունը, նրան նվիրված բանաստեղծությունը, ձեր ժամադրություններից մնացած կինոյի կամ թատրոնի տոմսերը, գրի առ հետաքրքիր հուշերը: Կարող ես այդ համատեղ տպավորությունները բաժանել ըստ շաբաթների կամ ամիսների` դարձնելով յուրօրինակ օրագիր: Իսկ վերջում կարող ես կազմել նախագիծ, թե ինչ եք պլանավորում անել միասին հաջորդ արձակուրդներին կամ առաջիկա տոներին: Այսպիսի հաճելի և արժեքավոր նվերը կընդգծի, որ դու գնահատում ես և անկեղծորեն ուրախանում ձեր յուրաքանչյուր միասին անցկացրած օրվա համար:

 

Զույգ իրեր

Եթե ընդհանրապես չունես ժամանակ քո ձեռքերով նվեր պատրաստելու, մոտակա խանութում փորձիր գտնել յուրահատուկ զույգ իրեր ձեր երկուսիդ համար: Դա կարող է լինել 2 շապիկ, 2 շարֆ, 2 ապարանջան կամ 2 կուլոն: Մեկը նվիրիր ընկերոջդ, մյուսը թող քեզ մոտ: Դա կլինի հիշեցում, որ դուք միասին եք և լրացնում եք մեկը մյուսին:

 

Գործած իրեր

Եթե դու գոնե մի քիչ ունես գործելու շնորք, ապա գործիր նրա համար գեղեցիկ շարֆ, գլխարկ, տաք գուլպա կամ ինքնատիպ պատյան ակնոցի կամ հեռախոսի համար:

Դա կլինի շատ հաճելի և հուզիչ նվեր, որը կընդգծի քո հոգատարությունը և հատուկ վերաբերմունքը: Իսկ եթե գործելու հետ չունես, այդ ամենը կարող ես գնել, բայց աշխատիր ընտրել յուրահատուկ մի բան և իհարկե անել դա մեծ սիրով:

Վարպետության դասի հրավեր

Չկա ավելի լավ նվեր, քան այն պահերն ու զգացումները, որ կիսում եք իրար հետ: Ուրեմն տոներին ընդառաջ կարող ես գտնել տարբեր հետաքրքիր վարպետության դասեր, որտեղ քեզ և ընկերոջդ կսովորեցնեն ինքնուրույն անել մի հետաքրքիր բան` նախշազարդել տոնածառի խաղալիք, ծանոթանալ կավագործության հետ, մասնակցել բարմենի կամ խոհարարության դասի … Նախապես հարցուփորձ արա ընկերոջդ, թե նա ինչ կցանկանար սովորել: Այսպես դու կարող ես ոչ միայն հաճելի անակնկալ մատուցել, այլ նաև կատարել նրա երազանքը:

 

Հաջողությո՛ւն ենք մաղթում և շատ հաճելի անակնկալ նվերներ:

 

Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին:

Հոդվածի հեղինակ` Սվետլանա Վերտոլա: