Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երեխաների համաշխարհային օր

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է (International Children’s Day)

1959թ.-ին այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.-ին` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան:

Համաձայն կոնվենցիայի` մինչև 18 տարեկան յուրաքանչյուր մարդ երեխա է համարվում:

Ըստ ՄԱԿ-ի՝ երեխայի օրվա համընդհանուր նշելը կնպաստի ազգերի միջև համերաշխության և համագործակցության ամրապնդմանը, ի շահ աշխարհի բոլոր երեխաների իրականացվող աշխատանքների բարելավմանը։

Այդ օրը բոլոր երկրներում խոսվում է երեխաների իրավունքների մասին:  Ծննդյան պահից մարդը մի շարք իրավունքներ է ձեռք բերում, որոնց թվում անուն և քաղաքացիություն ունենալու, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքը վայելելու իրավունքն է: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի սիրված և պաշտպանված լինելու, ապրելու ապահով պայմաններում, լինելու առողջ, ստանալու անհրաժեշտ կրթություն: Երեխայի իրավունքները անբաժանելի են, համընդհանուր և անքակտելի:

Տոնական օրն աշխարհի տարբեր երկրներում նշում են տարբեր կերպ, անցկացվում են զանազան միջոցառումներ, որոնցից շատերն ունեն բարեգործական ուղղվածություն: