Մի՞թե պահպանակը բավարար է արդյունավետ պաշտպանության համար
Պատշաճ կիրառման պարագայում պահպանակն անհնար է դարձնում հղիությունը, նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վտանգը: Որակյալ պահպանակների ճիշտ ընտրության, ինչպես նաև պատշաճ օգտագործման դեպքում արդյունավետությունը կազմում է 97%: Սակայն, երբեմն պահպանակը չի կարող ապահովել բացարձակ պաշտպանություն, քանի որ գոյություն ունի պահպանակի սխալ կիրառման կամ վնասման վտանգ: Եթե դու պլանավորում ես սեռական հարաբերություններ, ապա համոզվիր, որ և՛ դու, և՛ քո զուգընկերն առողջ եք և քննարկեք ձեր դիրքորոշումը հնարավոր հղիության վերաբերյալ: Հիշիր, որ անցանկալի հղիությունից և սեռավարակներից զերծ մնալու միակ ճանապարհը սեռական հարաբերություններ հետաձգելն է:
Այլ հարցեր
Ես ոչ մի բանի հավես չունեմ։ Դասերս ինձ ձանձրացնում են, կորցրել եմ սովորելու մոտիվացիան։ Ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից։Իմ առնանդամի մաշկի տակ հավաքվում է սպիտակ նյութ, երբեմն` տհաճ հոտով, գնդիկների կամ բյուրեղիկների նման: Արդյո՞ք սա վարակ է: Ի՞նչ քսուք պետք է օգտագործելԵս 19 տարեկան եմ, բոյս՝ 149սմ, քաշը՝ 47կգ։ Ի՞նչ անեմ, որ մի քիչ բոյովանամ։ Նեղվում եմ իմ կարճ հասակից, բայց վիրահատություն չեմ ուզում