Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Պարի միջազգային տոն

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Պարի միջազգային տոնը սկիզբ է առել 1982թ. ապրիլի 29-ին UNESCO-ի որոշմամբ: Այնուհետ ամբողջ աշխարհը սկսել է տոնել այն: Ապրիլի 29-ին ծնվել է ֆրանսիացի բալետմայստեր Ժան Ժորժ Նովելը, ով մտել է պատմության մեջ որպես ժամանակակից բալետի հիմնադիր:

Պարը միավորում է տարբեր քաղաքական, մշակութային, ազգային պատկանելություն ունեցող մարդկանց: Պարը ոչ միայն գեղեցիկ է, այլ նաև օգտակար, քանզի.

  • օգնում է ձևավորել գեղեցիկ կեցվածք և քայլվածք
  • ուժեղացնում է արյան մատակարարումը
  • ամրապնդում է հենաշարժական ապարատը, զարգացնում շարժումների կոորդինացիան
  • մարզում է շնչառական համակարգը և լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը
  • բարձրացնում է դիմադրողականությունը և կոփում օրգանիզմը
  • լավացնում է ուղեղի գործունեությունը և հիշողությունը
  • օգնում է այրել ավելորդ կալորիաները
  • խթանում է երջանկության հորմոնների` էնդորֆինների արտադրությունը: Էնդորֆինները օգնում են պայքարել սթրեսի դեմ և բարձրացնում են տրամադրությունը:

Եթե դեռ չես պարում, սկսի՛ր այսօրվանից:

 

Տեղեկատվությունը գտել ենք այստեղ  և այստեղ:
Նկարն`այստեղ :