Ինչպե՞ս ազատվել ավելորդ համեստությունից
Շատ հաճախ մեզ նման հարցեր են ուղղում և գանգատվում ավելորդ համեստությունից:
Հոգեբաների խորհուրդը հետևյալն է. «Խնդիրը հաղթահարելու համար պետք չէ լինել քննադատող և պայքարել սեփական «ես»-ի դեմ, այլ պետք է ապրել համերաշխ և լինել ինքդ քեզ աջակից:
Հարցերդ ձևակերպիր ոչ թե ինքդ քեզ մեղադրելով, այլ դրական ձևով, օրինակ`
1.Ես դժվարանում եմ անծանոթ իրավիճակներում, քանի որ ուզում եմ լավ տպավորություն թողնել մարդկանց վրա:
2.Ես ուզում եմ հետաքրքիր լինել ուրիշների համար:
3.Ես չգիտեմ, թե ինչպես գրավեմ ուրիշների ուշադրությունը:
4.Ես աշխատում եմ խուսափել նոր և անհասկանալի իրավիճակներից, որտեղ ես չգիտեմ՝ ինչպես վարվել:
Այս խնդիրներից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող ես լուծել:
- Անծանոթ իրավիճակները դժվար են բոլորի համար: Աշխատիր ավելի տեղեկացված և ինքնուրույն դառնալ. սովորիր տաքսի կանչել, վճարել սրճարանում կամ տան կոմունալ վարձերը և այլն: Ինչպե՞ս: Վերցրու օրինակ ֆիլմերից, գրքերից կամ հենց քո շրջապատի մարդկանցից:
- Ուրախացիր, որ քո մեջ մարդկանց դուր գալու ցանկություն կա: Դա ինքնին նշանակում է, որ դու անտարբեր չես ուրիշների հանդեպ, նրանք քեզ պետք են, դու պատրաստ ես ընդունել և հարգել նրանց: Դա շատ դրական հատկանիշ է:
- Մտածիր քո հետաքրքրությունների մասին: Մարդկանց համար առավել ուշագրավ է լինում այն, ինչին դու լավ ես տիրապետում: Փորձիր ինքդ քեզ տարբեր ոլորտներում և ձևավորիր քո սեփական հետաքրքրությունները: Դրանք քեզ կդարձնեն առավել հետաքրքիր շրջապատի մարդկանց համար:
- Նոր և անծանոթ իրավիճակներում վախի զգացում ունենալը նորմալ է: Նման դեպքերում մի՛ շտապիր դրսևորվել, հետևիր մյուսներին և ճանաչիր միջավայրը: Եթե շփոթության դեպքում բացեիբաց խոստովանես, որ սովոր չես նման իրավիճակներին, և չգիտես՝ ինչպես վարվել, ապա միայն կվայելես շրջապատի համակրանքը:
Այլ հարցեր
Ես ոչ մի բանի հավես չունեմ։ Դասերս ինձ ձանձրացնում են, կորցրել եմ սովորելու մոտիվացիան։ Ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից։Ես 19 տարեկան եմ, բոյս՝ 149սմ, քաշը՝ 47կգ։ Ի՞նչ անեմ, որ մի քիչ բոյովանամ։ Նեղվում եմ իմ կարճ հասակից, բայց վիրահատություն չեմ ուզումԻմ առնանդամի մաշկի տակ հավաքվում է սպիտակ նյութ, երբեմն` տհաճ հոտով, գնդիկների կամ բյուրեղիկների նման: Արդյո՞ք սա վարակ է: Ի՞նչ քսուք պետք է օգտագործել