Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day) ատամնաբույժների մասնագիտական տոնն է, որ նշվում է մարտի 6-ին։
Այս օրը լավ առիթ է ատամների և բերանի խոռոչի հիգիենայի մասին խոսելու համար։
Բերանի խոռոչի պատշաճ հիգիենիկ խնամքի սովորույթներին մարդիկ ընտելանում են վաղ նախադպրոցական տարիքից, իսկ ատամների կանոնավոր մաքրումը և ատամնաբույժի մոտ կանխարգելիչ այցերն ապահովում են ինչպե′ս ատամների և բերանի խոռոչի առողջությունը, այնպե′ս էլ որոշ մարսողական հիվանդությունների կանխարգելումը։
Ինչևէ, «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության» արդյունքներով հայ դպրոցականների շրջանում առկա են որոշ խնդիրներ․
- 11-15 տարեկան դեռահասների խմբում միայն 47% է մաքրում ատամներն օրը մեկ անգամից հաճախ։
- 17 տարեկանների խմբում օրը մեկ անգամից հաճախ ատամները մաքրում է շուրջ կեսը (աղջիկների 57%):
- Բոլոր տարիքային խմբերում ավելի հաճախ ատամները մաքրում են աղջիկները և երևանաբնակ դեռահասները:
- Հարցմանը նախորդող տարվա ընթացքում ատամնաբույժի այցելել է դպրոցականների 47%։
- Բոլոր տարիքային խմբերում ատամնաբույժի ավելի հաճախ այցելել են աղջիկները և քաղաքաբնակ դեռահասները: Իսկ գյուղաբնակ դեռահասների շուրջ 18% «երբեք» չի այցելել ատամնաբույժի:
Համեմատելով նախորդ ուսումնասիրությունների հետ՝ 2017/2018թթ․-ի հետազոտության արդյունքները ցույց են տվել բերանի խոռոչի հիգիենիկ սովորույթների որոշ վատացում, ինչը բավական մտահոգիչ է։ 🙁
Հետևի′ր քեզ, քո առողջական վիճակին և ժամանակին այցելիր բժշկի։