Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչու՞ պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Փետրվարի 4-ը Քաղցկեղի միջազգային օրն է (World Cancer Day):

Այս օրը մասնագետները խոսում են քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման մասին:

Ներկայումս մարդկությանը հայտնի է միայն 2 տեսակի քաղցկեղ, որոնք հնարավոր է կանխարգելել պատվաստումների միջոցով, որից մեկը արգանդի պարանոցի քաղցկեղն է (այն կապված է մարդու պապիլոմավիրուսային վարակի հետ): Մանրամասները կարող ես կարդալ այս հոդվածում:

Հետազոտությունները ապացուցել են, որ պատվաստման միջոցով հնարավոր է 90% կրճատել պարանոցի քաղցկեղի դեպքերը: Մասնագետները հիշեցնում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը անվտանգ է և արդյունավետ: 

2020թ.-ի դրությամբ աշխարհի 107 երկրում, այդ թվում Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ներդրվել են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումները, որի արդյունքում հավաքագրվել են համոզիչ փաստարկներ այդ պատվաստումների անվտանգության և արդյունավետության վերաբերյալ: ՄՊՎ դեմ պատվաստումների շնորհիվ մի շարք երկրներում զգալիորեն կրճատվել է արգանդի պարանոցի քաղցկեղի և այդ վիրուսով պայմանավորված մի շարք այլ հիվանդությունների տարածվածությունը:

Անդրադառնանք 2 տարածված առասպելներին, որոնք հուզում են դեռահասներին և ծնողներին:

Աշխարհի ոչ մի երկրում չկա ոչ մի ապացուցողական հետազոտություն, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութ  ստացած  աղջիկների մոտ իջել է ծնելիության մակարդակը: Չկա ոչ մի հիմք պնդելու համար, որ պատվաստանյութն ազդում է պտղաբերության վրա: Կլինիկական հետազոտությունները հաստատում են, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը չի ազդում կնոջ վերարտադրողական ֆունկցիայի վրա:

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը հաճախ առաջացնում է ցավոտություն ներարկման տեղում, երբեմն`գլխացավ, ջերմություն, ցավ հոդերի կամ մկանների շրջանում, որոնք տևում են մեկ օրից ոչ ավել և վտանգավոր չեն:
Երբեմն դեռահասը կարող է ուշագնաց լինել՝ պատվաստման կամ այլ ներարկման ժամանակ: Սա ավելի տարածված է, երբ շատ երիտասարդներ պատվաստվում են խմբակային, օրինակ` դպրոցում: Ենթադրվում է, որ այս երևույթը պայմանավորված է սթրեսով և անհանգստությամբ, ոչ թե պատվաստանյութով։ 🙂
Պատվաստում ստացած 1.7 միլիոնից մեկի մոտ կարող է զարգանալ լուրջ ալերգիկ ռեակցիա, հետևաբար, պատվաստումից հետո պետք է 20-30 րոպե մնալ պոլիկլինիկայում:

Ցավոք, ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի հետ կապված կեղծ լուրերը շրջանառվում են սոցիալական ցանցերում, դեռահասների և ծնողների շրջանում: 🙁 Լայնատարած ուսումնասիրությունները և անվտանգության ընթացիկ մոնիթորինգը, որը ներդրված է ողջ աշխարհում, մինչ օրս, չեն ապացուցում որևէ նման հղում:

 

Աղբյուրներ`  http://armvaccine.am, www.who.int, www.cdc.gov, www.fda.gov