Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Օնլայն vs. օֆֆլայն կրթություն

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ճիշտ ժամանակն է խոսելու օնլայն կամ առցանց կրթության առավելությունների և թերությունների մասին:

Կորոնավիրուսային համավարակի իրականության պայմաններում գրեթե բոլորն անցան օնլայն կրթության, որը նորույթ էր շատերի համար։ Դեռևս տասը տարի առաջ այս երևույթը զարմանք կառաջացներ գրեթե բոլորի մոտ, իսկ այսօր շատերն անկախ տարիքից, ողջունում են կրթություն ստանալու այս եղանակը, որից օգտվում են թե՛ երիտասարդները, թե՛ մեծահասակաները: Եվ այսպես, հասկանանք` ինչ առավելություններ ու թերություններ ունեն օնլայն և օֆֆլայն կրթությունը։

Օնլայն կրթության առավելություններն են՝

  • խնայում ես ժամանակդ և կարող ես այն ավելի արդյունավետ օգտագործել (օրինակ` ինքնուսուցման, ինքնազարգացման և ինքնաբացահայտման համար),
  • սովորելու համար պետք չէ հասնել դպրոց կամ համալսարան, և տանից սովորելով` կարող ես չմտածել տրանսպորտի մասին,
  • կարող ես մասնակցել դասին և միաժամանակ սնվել 🙂
  • կարող ես համատեղել դասն ու սիրելի հոբբին։

Օնլայն կրթության հիմնական թերություններն են՝

  • բացակայում է անձնային շփումը,
  • բավականին հաճախ պատահում են կապի և տեխնիկայի հետ կապված խնդիրներ, և ոչ միշտ ես կարողանում արդյունավետորեն մասնակից լինել դասերին։ 🙁

… Որոշ մեծահասակ ուսուցիչների/ դասախոսների համար առցանց դասերին պատրաստվելը և վարելը բավականին անսովոր էր, հատկապես սկզբնական շրջանում:

 

Օֆֆլայն կրթության առավելություններն են՝

  • անմիջականորեն շփվում ես ուսուցչիդ և դասընկերներիդ հետ,
  • դպրոցում/համալսարանում միջավայրը տրամադրող է սովորելու համար: 🙂

Օֆֆլայն կրթության հիմնական թերություններն են՝

  • ունես ֆիքսված դասացուցակ,
  • ծախսում ես հավելյալ ժամանակ և էներգիա։ 🙁

 

Ի դեպ.

Օնլայն ուսուցումը կրթության կազմակերպումն է տարածության մեջ` օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից (հեռահաղորդակցման գործիքներ, վեբ տեխնոլոգիաներ, աուդիո- և տեսանյութեր, այլ մեդիա նյութեր):

 

Օնլայն ուսուցումը կարող է իրականացվել համաժամանակյա (synchronous learning) և անհամաժամանակյա (asynchronous learning) ձևաչափերով, որոնք իրենց հերթին ունեն այլ տարատեսակներ:

  • Համաժամանակյա ուսուցման (synchronous learning) ժամանակ պահպանվում է կենդանի կապ մասնակիցների միջև։ Օրինակ` անհատականացված ուսուցում կամ ուղիղ հեռարձարկմամբ վեբինար (live streaming) բազմահազարանոց լսարանի համար:
  • Անհամաժամանկյա ուսուցումը (asynchronous learning) իրականացվում է օնլայն հարթակների միջոցով 7/24 ժամանակացույցով: 

Իսկ դու կրթության ո՞ր տարբերակն ես նախընտրում՝ օնլա՞յն, թե՞ օֆֆլայն։

 

Պատրաստեցին  Կամո Գալստյանը և Ազատ Հարությունյանը: