Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Երբևէ մտածել եք, թե ո՞ր դիրքերն են առավել նպատակահարմար առողջ քնի համար:

ԱՄՆ Քնի ազգային հիմնադրամի մասնագետները, անդրադառնալով քնի որակի վրա ազդող տարբեր գործոններին, եզրահանգել են, որ լիարժեք հանգստանալուն օգնում է ճիշտ դիրքը քնի ժամանակ: Մարդկանց մեծամասնության համար դա մեջքին պառկած դիրքն է: 😮

Պարզվում է, որ մարդկանց մեծամասնությունը (75%) քնում է կողքի վրա, փոքրամասնությունը` փորի: Ինչևէ, և կողքին պառկած դիրքը, և առավել ևս` փորին, ունեն իրենց բացասական կողմերը: Իսկ մեջքին պառկած դիրքը համարվում է առավել անվտանգ:

Եվ իհարկե, խորհուրդ է տրվում ճիշտ ընտրել անկողնային պարագաները` հարմարավետ (ցանկալի է` օրթոպեդիկ) ներքնակ և ոչ բարձր բարձ: