Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առաջին սեր…

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Իհարկե, որոշ մարդկանց մոտ առաջին սիրահարվածությունը պատահում է դեռ մանկապարտեզում: 🙂  Այնուամենայնիվ, իսկական, գեղեցիկ, հուզիչ զգացումը վրա է հասնում դեռահասության տարիքում: Բնականաբար, այստեղ չկա որևէ օրինաչափություն. որոշ մարդկանց մոտ առաջին սերը պատահում է 12-13 տարեկանում, մյուսների մոտ` 20 տարեկանում կամ ավելի ուշ:

Ինչպե՞ս է այն արտահայտվում

Սիրահարվածությունը իսկական բիոքիմիական փոթորիկ է առաջացնում մեր գլխուղեղում: Բավական է տեսնել սիրած էակին կամ նույնիսկ մտածել նրա մասին, մեր ուղեղի բջիջները սկսում են ակտիվ արտադրել դոֆամին նյութը: Այս կենսական ակտիվ նյութը իրենից ներկայացնում է նեյրոմեդիատոր, մեր օրգանիզմի «պարգևատրման համակարգի» հիմնական ազդակը: Այն նաև հաճույքի հորմոն է և արտադրվում է խիստ դրական հույզերի ժամանակ, երբ օրինակ` շատ համեղ պաղպաղակ ես ուտում: 🙂 Այդ նյութը նպաստում է սիրո օբյեկտի նկատմամբ ուժեղ կապվածությանը և համակրանքին և ստիպում է սիրահարված մարդուն շփվել սիրելիի հետ` հաճույքի պահերը կրկին վերապրելու նպատակով:

Սա, իհարկե, սիրահարվածության ընթացքում տեղի ունեցող գործընթացների փոքր մասն է: 😮  Ի դեպ, գիտնականները չեն հարող հստակ բացատրել, թե ինչու մենք սիրահարվում ենք կոնկրետ որևէ մեկին, իսկ մյուսին չենք էլ նկատում: 😮

Ինչպե՞ս արձագանքել

Առաջին սերը դրդում է մարդկանց հաստատել հարաբերություններ, այնպիսի հարաբերույթուններ, որոնք տարբերվում են սովորական ընկերությունից: Եթե սիրահարվածությունը փոխադարձ է, հրաշալի՜ է, վայելի′ր սիրած անձի հետ մտերմությունը:

Իսկ եթե ոչ, կարող ես զգալ վիշտ ու ցավ, շատ արցունքներ թափել… Ինչևէ նման կյանքի փորձը ևս օգտակար է, քանի որ թույլ է տալիս վերապրել գեղեցիկ զգացում, ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, սեփական հույզերը և փոխվել` դառնալով ավելի ուժեղ: