Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչո՞ւ թողնել ծխելը

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Ցանկանո՞ւմ ես իմանալ ծխախոտի բոլոր ազդեցությունների մասին և թե ինչպիսի օգուտներ կստանաս` թողնելով ծխելը:

Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 տարբեր քիմիական նյութեր, որոնցից 250-ը վնասակար է, իսկ առնվազն 60-ը` քաղցկեղածին: Հայտնի է, որ ծխախոտում պարունակվող նիկոտինը լուրջ կախվածություն առաջացնող նյութ է, ուստի ինչքան երկար ես ծխում, այդքան ավելի դժվար կլինի թողնել ծխելը: Ինչևէ, դա բացարձակ չէ: Թողնել հնարավոր է:

Նախ հիշիր, որ անկախ այն փաստից, թե քանի տարի ես ծխում և ինչքան շատ, թողնելը միշտ դրական է քո առողջության համար 🙂

Թողնելով ծխելը` նվազեցնում ես մի շարք վտանգավոր հիվանդությունների ռիսկը, ի դեպ, ոչ միայն` քաղցկեղի, այլ նաև ինֆարկտի, կաթվածի, թոքերի էմֆիզեմայի, ասթմայի և այլ լուրջ խնդիրների: Օրինակ` մեկ տարի չծխելու դեպքում կրկնակի իջնում է սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը:

Միաժամանակ, պակասացնում ես շրջակա միջավայրի աղտոտվածությունը 🙂 և քեզ շրջապատող մարդկանց մոտ շնչառական և մի շարք այլ հիվանդությունների զարգացման հավանականությունը:

 

Երբե՛ք ուշ չէ թողնել ծխելը և նվազեցնել ծխախոտի թողած վնասները:

 

Ավելին կարդա այս հոդվածում: