Սեռականություն (սեքսուալություն)
Սեռականություն (սեքսուալություն)` ոչ միայն կենսաբանական բնազդ, այլ բազմաթիվ տարբեր հատկությունների ամբողջություն, որոնք մարդուն դարձնում են մյուսների համար գրավիչ: Սեռականության ձևավորման վրա ազդում են ֆիզիոլոգիական, սոցիալական, հոգեբանական և մշակութային տարբեր գործոններ: Դրանցից կախված է, թե ինչքանով ներդաշնակ, լիարժեք և տարիքին համապատախան կձևավորվի պատանու կամ աղջկա սեռականությունը: