Սեռական վարքագիծ
Սեռական վարքագիծ` կենսաբանական առումով կենդանիների սեռական վարքագծի հիմնական նպատակը հանդիսանում է սերունդ տալը և իր տեսակի պահպանումը: Սակայն մարդու մոտ (ի տարբերություն կենդանիների) սեռական վարքագիծը միշտ չէ, որ հետապնդում է այդ նպատակը: Սեռական վարքագծի օրինակներն են քնքշանքի արտահայտման բոլոր ձևերը` գուրգուրանք, համբույրներ, գրկախառնություն, տարբեր սիրալիր քնքուշ խոսքեր և սիրո խոստովանություններ: