Պլատոնիկ սեր /հակում/ ձգտում
Պլատոնիկ սեր/ հակում/ ձգտում` հասկացությունը կապված է փիլիսոփա Պլատոնի անունի հետ, որը շատ է գրել հոգևոր սիրո, այսինքն այնպիսի հարաբերությունների մասին, որոնք հիմնված են փոխադարձ հետաքրքրվածության, հոգևոր համակրանքի, կապվածության վրա: Պլատոնիկ սիրո փուլը բարձր հարաբերությունների, սիրո առարկայի իդեալականացման փուլն է, որը նկատվում է դեռահասության վաղ փուլում: