ՁԻԱՀ
ՁԻԱՀ` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ: Այդ հիվանդությունը առաջացնում է մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), եթե մարդը չի ընդունում հատուկ դեղեր, որոնք արգելակում են օրգանիզմում վիրուսի բազմացումը: ՁԻԱՀ-ը արտահայտվում է տարբեր ձևերով` մի մասի մոտ առաջանում են շնչառական վարակներ և թոքաբորբեր, մյուսների մոտ` չարորակ նորագոյացություններ և մաշկային ինֆեկցիաներ: