Աբորտ (վիժում)
Աբորտ (վիժում)` հղիության ինքնաբերաբար կամ արհեստական ընդհատում: Հայաստանում (ինչպես և Ռուսաստանում, Ուկրաինայում և երկրների մեծ մասում) թույլատրվում է հղիության կամավոր ընդհատում կնոջ ցանկությամբ մինչև հղիության 12 շաբաթ ժամկետը: Այս ժամկետից ուշ, մինչև 22 շաբաթական ժամկետը, հղիության ընդհատումը կատարվում է միայն բացառիկ դեպքերում` բժշկական ցուցումներով կամ որոշ սոցիալական ցուցումներով` ամուսնու մահը, ազատազրկման վայրում գտնվելը, հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը կամ ամուսնալուծությունը, հղիություն բռնաբարությունից հետո:Հղիության ընդհատումը վաղ տարիքում չբերության և գինեկոլոգիական բարդությունների վտանգ է պարունակում: