Սիրելի՛ դեռահաս,
Դու մեծանում ես, փոխվում է քո մարմինը և վարքագիծը։ Ժամանակն է խոսելու «մեծահասակ» կյանքի հետ կապված անվտանգության մասին։ Խոսքը պատասխանատու վարքագծի և սեռավարակների մասին է։
Ներկայացնում ենք նոր, շատ «պոզիտիվ» տեսանյութ սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ, մի փոքր մեծացած հերոսների մասնակցությամբ։ 🙂
Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։
Տեսանյութը ստեղծվել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի և Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների կողմից, դեռահասների իրազեկման նպատակով։