Մի՞թե պահպանակը բավարար է արդյունավետ պաշտպանության համար
Պատշաճ կիրառման պարագայում պահպանակն անհնար է դարձնում հղիությունը, նվազեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վտանգը: Որակյալ պահպանակների ճիշտ ընտրության, ինչպես նաև պատշաճ օգտագործման դեպքում արդյունավետությունը կազմում է 97%: Սակայն, երբեմն պահպանակը չի կարող ապահովել բացարձակ պաշտպանություն, քանի որ գոյություն ունի պահպանակի սխալ կիրառման կամ վնասման վտանգ: Եթե դու պլանավորում ես սեռական հարաբերություններ, ապա համոզվիր, որ և՛ դու, և՛ քո զուգընկերն առողջ եք և քննարկեք ձեր դիրքորոշումը հնարավոր հղիության վերաբերյալ: Հիշիր, որ անցանկալի հղիությունից և սեռավարակներից զերծ մնալու միակ ճանապարհը սեռական հարաբերություններ հետաձգելն է:
Այլ հարցեր
Իմ առնանդամի մաշկի տակ հավաքվում է սպիտակ նյութ, երբեմն` տհաճ հոտով, գնդիկների կամ բյուրեղիկների նման: Արդյո՞ք սա վարակ է: Ի՞նչ քսուք պետք է օգտագործելԵս սովորում եմ 8 րդ դասարանում,սովորում եմ լավ։ Հարցն այն է,որ իմ բոլոր հասակակիցները արդեն որոշել են իրենց ուղին, իսկ ես դեռ չեմ կարող կողմնորոշվել՝ շարունակե՞մ դպրոցական կրթությունս, թե՞ գնամ քոլեջ: Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ճիշտ որոշում կայացնեմ իմ ապագայի համար, որ հետո չփոշմանեմԻնչո՞ւ է իմ կուրծքն ավելի փոքր, քան իմ ընկերուհունը: Չէ՞ որ մենք հասակակից ենք