Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Արդեն մի քանի ամիս է, ինչ դաշտան չեմ տեսնում. դա նորմա՞լ է: Մայրիկս մտադրված է տանել ինձ գինեկոլոգի մոտ, բայց ես վախենում եմ

Շատ անհանգստանալու կարիք չկա: Չէ՞ որ դեռահասների դաշտանային ցիկլը երբեմն անկանոն է լինում տարբեր պատճառներով. սննդի խախտում, դեղորայքի կիրառում, կլիմայի փոփոխություն, վնասակար սովորություններ, քննություններ դպրոցում, հորմոնալ փոփոխություններ կամ պարզապես սթրես: Այնուամենայնիվ, պատճառը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-գինեկոլոգի հետ:

Ընդհանուր առմամբ, դաշտանի պարբերականությունը, տևողությունն ու ծավալը կնոջ վերարտադրողական առողջության ցուցանիշ է: Սովորաբար դաշտանային ցիկլը կանոնավոր է լինում, այն տևում է 21-35 օր, իսկ դաշտանի տևողությունը կազմում է 3-7 օր:


Եթե դու երկար ժամանակ դաշտան չես տեսել, ապա քեզ անհրաժեշտ է բժշկի օգնությամբ բացահայտել պատճառը և հնարավորինս շուտ սկսել բուժումը:

Հետագայում անհրաժեշտ է առնվազն տարին 1 անգամ այցելել գինեկոլոգի՝ կանխարգելիչ զննումներ անցնելու նպատակով:

Բժշկից վախենալ կամ անհարմար զգալ հարկավոր չէ։ Բոլոր աղջիկներ և կանայք պետք է պարբերաբար հետազոտվեն, որպեսզի համոզվեն, որ ամեն ինչ կարգին է։ 

Այլ հարցեր