Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ժամանակակից մասնագիտությունների շարքից` իմիջմեյքեր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Իմիջմեյքերը (անգլերենից` պատկեր/ կերպար ստեղծող) այսօրվա պահանջված մասնագիտություններից է:

Այդ հետաքրքիր և շատ կրեատիվ մասնագիտությունը կարելի է համարել կախարդական, քանի որ այդ մասնագետը ունակ է Մոխրոտիկին դարձնել արքայադուստր` սովորեցնելով լինել գրավիչ և երջանիկ: 🙂

 

Իմիջմեյքերը մասնագետ է, ով օգնում է ձևավորել անձի գրավիչ և հիշվող կերպարը, գտնում և ի ցույց է հանում նրա դրական հատկանիշներն այնպես, որ նա դուր գա ոչ միայն ուրիշներին, այլ ինքն իրեն: Նա սովորաբար կրեատիվ, բարձր ճաշակ ունեցող և շփվող անձնավորություն է, ով պարտադիր տիրապետում է որոշ հոգեբանական հնարքներին, որ օգնում են կոտրել կարծրատիպերը, փոխել մտածելակերպը և ձևավորել դրական հոգեբանական էֆեկտ: Այդ մասնագիտությունը մոտ է ոճաբանի, իմիջ-խորհրդատուի մասնագիտություններին:

Իմիջմեյքերը կարող է աշխատել տարբեր բնագավառներում.

  • նորաձևություն` աշխատում է մոդելների, դիզայներների, կոստյումերների հետ.
  • PR և հաղորդակցման բնագավառում`աշխատում է քաղաքական գործիչների, հանրային և հայտնի մարդկանց հետ.
  • անհատական ոճաբան-իմիջմեյքերը աշխատում է սովորական մարդկանց հետ` տրամադրելով խորհրդատվություն գրավիչ ոճ և դրական կերպար ձևավորելու նպատակով: 🙂 Սովորաբար մարդիկ դիմում են այդ մասնագետի օգնությանը կարևոր հանդիպումներից առաջ կամ պատասխանատու աշխատանքի ընդունվելիս:

 

Ի դեպ, իմիջմեյքերը կարող է աշխատանք գտնել և բիզնեսում` իր գիտելիքները և հմտությունները օգտագործելով կազմակերպությունների և արտադրանքի իմիջը ձևավորելու նպատակով:

 

Դե ի՞նչ, հետաքրքրե՞ց: Ուրեմն գուցե այդ մասնագիտությունը հենց քոնն է: