Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երեխաների համաշխարհային օր

Այլ նորություններ

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվա նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, միահամուռ ուժերով պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, խոսել հիվանդության կանխարգելման միջոցառումների, պացիենտների բուժման մասին։ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետների կողմից մի քանի տարի առաջ ստեղծվել են երիտասարդ լսարանին ուղղված ֆիլմեր՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ հասարակությունում խարանի և խտրական վերաբերմունքի դեմ ուղղված ծրագրի շրջանակներում: Ֆիլմերը հասանելի են «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։ Մեր կայքում կարող ես գտնել նաև մի շարք հոդվածներ ՄԻԱՎ-ի մասին։ Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։  
Տեղադրված է 01.12.2023 , 14:00…  ավելին →

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է (International Children’s Day)

1959թ.-ին այդ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվեց Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.-ին` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան:

Համաձայն կոնվենցիայի` մինչև 18 տարեկան յուրաքանչյուր մարդ երեխա է համարվում:

Ըստ ՄԱԿ-ի՝ երեխայի օրվա համընդհանուր նշելը կնպաստի ազգերի միջև համերաշխության և համագործակցության ամրապնդմանը, ի շահ աշխարհի բոլոր երեխաների իրականացվող աշխատանքների բարելավմանը։

Այդ օրը բոլոր երկրներում խոսվում է երեխաների իրավունքների մասին:  Ծննդյան պահից մարդը մի շարք իրավունքներ է ձեռք բերում, որոնց թվում անուն և քաղաքացիություն ունենալու, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքը վայելելու իրավունքն է: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի սիրված և պաշտպանված լինելու, ապրելու ապահով պայմաններում, լինելու առողջ, ստանալու անհրաժեշտ կրթություն: Երեխայի իրավունքները անբաժանելի են, համընդհանուր և անքակտելի:

Տոնական օրն աշխարհի տարբեր երկրներում նշում են տարբեր կերպ, անցկացվում են զանազան միջոցառումներ, որոնցից շատերն ունեն բարեգործական ուղղվածություն: