Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Վիտամին Դ և COVID-19

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Վիտամին Դ-ն բոլորին հայտնի է իբրև օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի փոխանակության և ոսկրերի ամրության համար կարևոր նյութ: Այնուամենայնիվ, վիտամին Դ-ի ֆունկցիաները բազմաթիվ են. այն անհրաժեշտ է օրգանիզմում տեղի ունեցող տարբեր գործընթացների, այդ թվում իմունային (պաշտպանական) համակարգի կանոնավոր աշխատանքի համար: Մասնավորապես, հստակ ապացուցվել է վիտամին Դ-ի դերը սուր շնչառական վարակների կանխարգելման մեջ:

Վերջին հետազոտությունները, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, ուսումնասիրելով բնակչության տարբեր խմբերի շրջանում հիվանդացությունը և մահացությունը, ևս մեկ անգամ հաստատել են վիտամին Դ-ի կարևոր դերը:

Պարզվեց, որ վիտամին Դ-ի դեֆիցիտի պայմաններում դիտվում է COVID-19 հիվանդության ավելի ծանր ընթացք և անբարենպաստ ելքի ավելի բարձր հավանականություն, հատկապես ծեր պացիենտների շրջանում:

Հաշվի առնելով այդ կապը` Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել բոլոր բնակիչներին հետևել վիտամին Դ-ի մակարդակին և հաշվի առնելով ինքնամեկուսացման և երկար ժամանակ տանը մնալու անհրաժեշտությունը՝ ընդունել վիտամին Դ: