Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Վերադառնում ենք դպրոց

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Ահա նորից եկավ աշունը, և ամառվա անհոգ օրերին փոխարինում են դասագրքերը և տնային հանձնարարությունները…

Հույսով ենք, դու անհամբեր սպասել ես այս օրվան և ուրախ ես, որ կրկին գնալու ես դպրոց: Չէ՞ որ դպրոցը քո մեծ կյանքի փոքր սկիզբն է, վայր, որտեղ դու կարող ես սովորել լիքը նոր և հետաքրքիր բաներ, քեզ դրսևորել ուսման կամ գիտության մեջ, անցկացնել քո կյանքի ամենալավ տարիները, քո մեջ բացահայտել թաքնված տաղանդներ, կառուցել հարաբերություններ դասընկերների և ուսուցիչների հետ, գտնել ընկերներ քո ամբողջ կյանքի համար:

Նույնիսկ եթե այնքան էլ չես սիրում որոշ առարկաներ 🙁 , դպրոցական տարիները ամենալավն են և հիշվող:

 

Շնորհավորո՛ւմ ենք բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում ենք շատ հետաքրքիր և բեղմնավոր ուսումնական տարի: