Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Տոնում ենք Սուրբ Վալենտինի օրը

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Այսօր տարվա ամենառոմանտիկ օրն է` Սուրբ Վալենտինի տոնը:

Այդ օրը շատ երիտասարդներ սրտատրոփ սպասում են սիրո խոստովանություն և անակնկալ նվեր սիրած անձից` սրտիկներով բացիկներ և նկարներ, ծաղիկներ կամ այլ հաճելի փոքրիկ ուշադրության նշաններ 🙂  Այդ տոնը, որ գովաբանում է սերը, խորհրդավոր է:

Իսկ դու գիտե՞ս այս տոնի պատմությունը: Համաձայն առասպելի, Հին Հռոմի կայսր Կլավդիուս II (ապրել է 3-րդ դարում), որոշեց, որ չամուսնացած տղամարդիկ ավելի լավ մարտիկներ են, քան ամուսնացածները: Այդ իսկ պատճառով նա արգելեց իր զինվորներին ամուսնանալ: Սակայն, բնականաբար, նա չէր կարող արգելել նրանց սիրահարվել, և արդյունքում հռոմեացի լեգիոներները տառապում էին զրկված լինելով սիրած աղջիկների հետ միանալու հնարավորությունից: Վալենտինը որոշեց օգնել զինվորներին և սկսեց իրականացնել գաղտնի պսակադրություններ: Սակայն նրա այս գործունեությունը հայտնի դարձավ իշխանություններին: Քահանան հայտնվեց բանտում և դատապարտվեց մահվան: Իր սեփական սերը Վալենտինը հանդիպեց շատ ուշ, սիրահարվելով բանտապետի աղջկան` Յուլիային: Բանտարկյալը աղջկան փոխանցեց իր սիրո խոստովանություններով նամակը, որը, սակայն, Յուլիան կարողացավ կարդալ միայն Վալենտինի դատավճռի ի կատար ածումից հետո` 269թ.-ի փետրվարի 14-ին:

Համաձայնվիր, որ չկա ավելի հրաշալի բան, քան սիրել և սիրված լինել, պատրաստ լինել ուրիշին նվիրվել և զգալ ուրիշի հոգատարությունը,  լինել երջանիկ միասին:

Բոլորին ցանկանում ենք մեծ, իսկական սեր! 😀