Այլ նորություններ
Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…
ավելին →
Ապրիլի 12-ը տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է:
Հենց այդ օրը աշխարհում առաջին տիեզերագնաց` խորհրդային օդաչու Յուրի Գագարինը 1961 թ.-ին «Վոստոկ-1» տիեզերանավով թռել է տիեզերք և պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ այսպիսով դնելով տիեզերական թռիչքների սկիզբը:
108 րոպե տևած թռիչքը դարձավ մեծ բեկում տիեզերքի յուրացման գործում:
Դա հատուկ օր է, որը խորհրդանշում է գիտության և այդ ոլորտում աշխատող բոլոր մարդկանց հաղթանակը:
Իսկ տիեզերական դարաշրջանի սկիզբը համարվում է 1957 թ.-ի հոկտեմբերի 4-ը, երբ Խորհրդային Միությունում աշխարհում առաջին անգամ արձակվեց Երկրի արհեստական արբանյակ: 1957 թ.-ի նոյեմբերին արձակված Երկրի արհեստական 2-րդ արբանյակով առաջինը Տիեզերք ուղարկվեց Լայկա անունով շունը և 1 շաբաթ ապրեց ուղեծրում: