Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Թեյի միջազգային օր

Այլ նորություններ

Ինչ անել արձակուրդներին
Ահա և եկավ երկար սպասված ամառը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 01.07.2025 , 11:00…  ավելին →

Ամեն տարի դեկտեմբերի 15-ին տարբեր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը (International Tea Day)` աշխարհի ամենահին և օգտակար ըմպելիքներից մեկի տոնը:

Այն նշվում է հանրության ուշադրությունն այս օգտակար ըմպելիքի վրա հրավիրելու նպատակ:

Թեյի միջազգային օրը հատկապես մեծ շուքով է նշվում այն երկրներում, որտեղ աճեցնում են թեյը և առկա են  մեծաքանակ թեյի տնկադաշտեր` Հնդկաստան, Շրի Լանկա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա և այլն:

Ըստ գիտական վարկածներից մեկի՝ թեյը բացահայտվել է Չինաստանում դեռ մ.թ.ա. 2737 թվականին, երբ Շեն Նունգ կայսրը թեյի տերևները պատահաբար գցել է եռացող ջրի մեջ` ստանալով հաճելի մի թուրմ: Սկզբում թեյը դեղաբույս էր, հետո դարձավ ըմպելիք: Եվրոպա և Ռուսաստան թեյը «մուտք է գործել» 17-րդ դարի կեսերին:

Թեյը հարուստ է տարբեր օգտակար նյութերով, դրականորեն է ազդում առողջական վիճակի և ինքնազգացողության վրա, կարգավորում է մարսողությունը, ունի մանրէազերծ հատկություններ, լավ հագեցնում է ծարավը` ինչպես տարվա ցուրտ եղանակին, այնպես էլ ամռան տապին: