Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Teenslive.am կայքի շնորհանդես և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված կլոր սեղան

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Նոյեմբերի 24-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ, Երևանում անցկացվեց կլոր սեղան` նվիրված առողջ ապրելակերպի դասավանդման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ դեռահասների իրազեկման հարցերին: Հանրությանը ներկայացվեց teenslive.am տեղեկատու հարթակը: Միջոցառմանը ներկա էին կրթության և առողջապահության ոլորտների փորձագետներ, միջազգային և տեղական կազմակերպությունների և դպրոցների ներկայացուցիչներ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի սաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը և հանդես եկան հետաքրքիր ֆլեշ-մոբով:

Միջոցառումն անցկացվեց «Արաբկիր» ԲՀ – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նախաձեռնությամբ: