Ծխատոտի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ կրկին խոսում ենք ծխախոտից հրաժարվելու կարևորության մասին և հիշեցնում բոլոր երիտասարդներին, որ ԾԽԵԼԸ ՆՈՐԱՁԵՎ ՉԷ: ՆՈՐԱՁԵՎ Է ԱՌՈՂՋ ԿԵՆՍԱԿԵՐՊԸ 🙂
Այսօր արդեն բոլոր առաջադեմ մարդիկ չեն ծխում, այլ հակառակը` հետևում են իրենց սննդակարգին, առողջությանը, զբաղվում են սպորտով և չեն ցանկանում լինել կախյալ ծխախոտից, վեյփից կամ այլ նյութերից:
Ի դեպ, կախվածություն են առաջացնում նաև էլեկտրոնային սիգարետները և տաքացվող ծխախոտային արտադրանքը, որն ունի նաև այլ վտանգներ: Այդ մասին կարդա մեր կայքի հոդվածներում՝ կարդա՛ այստեղ։
ՄԵՆՔ ՉԵՆՔ ԾԽՈՒՄ ԵՎ ՔԵԶ ԷԼ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՆՔ ՏԱԼԻՍ։
ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼ ԾԽԱԽՈՏԻՑ ԱԶԱՏ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ:
ՄԵՆՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ: ԻՍԿ ԴՈ՞Ւ: