Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ծնողների միջազգային օր

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Ամառվա առաջին օրը` հունիսի 1-ին, ամբողջ աշխարհը տոնում է երեխաների պաշտպանության օրը: Բայց պարզվում է, որ այս օրը նաև ծնողների միջազգային օրն է: Այն ավելացվել է մեր օրացույցում 2012 թվականին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստի հայտարարությունից հետո: Մենք գիտենք, թե որքան դժվար է երբեմն ընդհանուր լեզու գտնել մեր ամենամտերիմ մարդկանց` ծնողների հետ: Այդ իսկ պատճառով մենք նյութ ենք պատրաստել, որը կօգնի ձեզ հարաբերություններ հաստատել և հասկանալ միմյանց: Կարդա՛ այստեղ և շնորհավորի՛ր ծնողներիդ տոնի կապակցությամբ:

 

Նկարը մենք գտել ենք  այստեղ: