Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ճանաչենք հեպատիտները

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Հուլիսի 28-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր (World Hepatitis Day): Օրվան նվիրված միջոցառումները միտված են բնակչության շրջանում տեղեկատվության բարձրացմանը:

 

Տարեկան աշխարհում ավելի քան 1.4 մլն մարդ մահանում է վիրուսային հեպատիտներից և դրա հետևանքով առաջացած լյարդի ցիռոզից և լյարդի քաղցկեղից:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` շուրջ 300 մլն մարդ վարակված են քրոնիկ հեպատիտ Բ վիրուսով, 170 մլն՝ հեպատիտ Ց վիրուսով:

Հեպատիտներ Բ-ն և Ց-ն փոխանցվում են արյան միջոցով, մորից երեխային, ավելի հազվադեպ` սեռական ճանապարհով: Բավականին մեծ մասնաբաժին են կազմում չվարակազերծված բժշկական գործիքների և ասեղների, ինչպես նաև վարակակրի արյունով աղտոտված որոշ անձնական խնամքի պարագաների, դաջվածքների և պիրսինգի, ներարկային թմրանյութերի միջոցով վարակման դեպքերը:

Արդեն շուրջ 20 տարի է հեպատիտ Ա-ի և Բ-ի դեմ աշխարհում կիրառվում են պատվաստանյութեր, սակայն մինչ այսօր չկա պատվաստում հեպատիտ Ց-ի դեմ: Հատկապես հեպատիտ Ց-ի բուժումը շարունակում է հիմնախնդիր մնալ:

Եղի՛ր իրազեկված և պաշտպանված: