Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես ճանաչել ֆեյք լուրեր

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Վերջին տարիներին համացանցի միջոցով ստացված տեղեկատվությունը այնքան շատ է, որ մարդը ակամայից ապակողմնորոշվում է և կորչում այդ հսկայական տեղեկատվության մեջ։ Զարմանալի չէ, որ մարդու հոգեբանության առանձնահատկություններով պայմանավորված, մենք հակված ենք շուտ հավատալու վատ, բացասական կամ սենսացիոն լուրերին։ 🙁

Ի՞նչ են անում մարդիկ  նման դեպքերում։ Արագ երկար մտածելու՝ գրում են քոմենթներ, միանգամից լայքում են և տարածում, առանց ստուգելու տեղեկատվության իսկությունը։

Ինչևէ, հայտնի փաստ է, որ մեր օրերում սոցիալական հարթակները հաճախ օգտագործվում են ապատեղեկատվությունը և ֆեյք (կեղծ) լուրերը տարածելու նպատակով, ինչպես նաև համացանցում  կռիվները հրահրելու համար։ Դրանով զբաղվում են այսպես կոչված տրոլերը։ (Այդ մասին խոսվում է մեր տեսանյութերից մեկում)։ Եվ բնականաբար առիթից օգտվում են համացանցային հանցագործները։

Ինչպե՞ս ճանաչել ապատեղեկատվությունը։ Ի՞նչ անել, որպեսզի չդառնալ ապատեղեկատվության զոհ և խուսափել սադրիչների ճիրաններից։ Անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների, որից ամենակարևորը՝ ստուգել սկզբնաղբյուրը։

Մեր կայքում տեղադրված են միայն հուսալի ստուգված աղբյուրներ և ապացուցահեն տեղեկատվություն։ Եվ բնականաբար, կան նաև օգտակար նյութեր ապատեղեկատվությունը ճանաչելու համար։ Իմացի՛ր ավելին՝ դիտելով այս տեսանյութը (Իմուն պարեկ» կրթական հարթակի համապատասխան մոդուլից)։

Իրազեկվի՛ր և եղի՛ր պաշտպանված։

 

Նյութը կազմեց՝ Ե․Մովսեսյանը։