Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ստեղծագործական մրցույթ երիտասարդների համար

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Ստեղծագործող, ակտիվ, առողջ կենսակերպով հետաքրքրվող 12-21 տար. երիտասարդները հրավիրվում են մասնակցելու առողջ ապրելակերպին և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ստեղծագործական մրցույթին:

Այն անցկացվում է “Health for Youth = Health for All” (Առողջություն երիտասարդների համար = Առողջություն բոլորի համար) կարգախոսով:

Հայտնի է, որ առողջ կենսակերպը և պատասխանատու վարքագիծը նվազեցնում են մեծահասակ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը: 

Այսօրվա ռիսկի գործոնները (անառողջ սնուցում, ցածր ֆիզիկական ակտիվություն, ծխախոտի օգտագործում, ալկոհոլի չարաշահում) վաղվա հիվանդություններն են:

Շտապե´ք մասնակցել ձեր օրիգինալ նկարներով և տեսահոլովակներով: Վերջնաժամկետը` մայիսի 31-ին:

Մրցույթի մասին մանրամասնությունները և մասնակցության ձևաթուղթը կարող եք գտնել այս հղումով:

Ծրագրի նախաձեռնողներ` Մանկաբույժների ամերիկյան ակադեմիա և NCD Child կոալիցիա: