Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շնոբելյան մրցանակ

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Սեպտեմբերի 13-ին ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանում անցկացվում է Շնոբելյան մրցանակի հանձնման արարողությունը:

Շնոբելյան  (հականոբելյան/ իգնոբելյան) մրցանակը (Ig Nobel Prize) հանդիսանում է նոբելյան մարցանակի ծաղրանմանություն և շնորհվում է արտասովոր և սրամիտ գյուտերի համար:

Այս մրցանակը հանձնվում է իսկական Նոբելյան մրցանակակիրների անունները հայտարարվելուց հետո, տարբեր ոլորտներում աշխատող 10 գիտնականներին, այն «ձեռքբերումների համար», որոնք սկզբում ծիծաղ են առաջացնում, ապա` մտորելու տեղիք տալիս։

Մրցանակը հիմնել է 1991 թվականին Մարկ Աբրահամսը և «Արտակարգ հետազոտությունների տարեգիրք» ամսագիրը` դեպի գիտությունը, բժշկությունը և տեխնոլոգիաները լայն հանրության ուշադրությունը և հետաքրքրությունը խթանելու նպատակով։

Ամեն տարի Հարվարդի համալսարանի դահլիճներից մեկում Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ մեծ ակնոցներով, արհեստական քթերով և ֆեսերով գալիս են շնորհնելու այս ուրախ մրցանակները: Մրցանակակիրների ուղերձի ժամանակը սահմանափակված է 60 վայրկյանով, այլապես նրանց կանգնեցնում է մի աղջիկ, որը բարակ ձայնով բացականչում է. «Խնդրում եմ, վերջ տվե՛ք, ձանձրանում եմ»:

Տարբեր տարիներին մրցանակներին արժանացած գյուտերի և հայտնագործությունների հեղինակներն եղել են իսկական գիտնականներ: Օրինակ, մի քանի տարի առաջ քիմիայի գծով Շնոբելյան մրցանակի է արժանացել եփած ձուն կրկին հումի վերածելու գյուտը: Ֆիզիկայի գծով մրցանակի է արժանացել այն հետազոտությունը, որով ապացուցվում է, որ միզարձակման տևողություն կապ չունի կաթնասունի չափսերից: Մի ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ ուտելիքը, որ ընկել էր գետնին և մնացել այնտեղ 5 վայրկյան, չի աղտոտվում մանրէներով: Իսկ գրականության գծով մրցանակը հանձնվել է այն մասնագետներին, որոնք պարզել էին, որ «ա՞» ձայնարկությունը 10 տարբեր լեզուներում, անկախ  լեզվաընտանիքից, գործածվում է  զրուցակցի հարցը կրկնելու նպատակով 🙂 :

Աղբյուր` Calend.ru: