Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սեպտեմբերի 18-ին հիշում ենք հռչակավոր աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

«Ծնվում են մարդիկ, որ դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին: Այսպիսին էին Մեսրոպ Մաշտոցն ու Խորենացին, Թորոս Ռոսլինն ու Նարեկացին: Այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»,- այսպես է բնութագրել Վ. Համբարձումյանին նկարիչ Մարտիրոս Սարյանը:

 

1908թ.-ի սեպտեմբերի 18-ին ծնվել է 20-րդ դարի մեծագույն գիտնական, հայ հայտնի աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, ակադեմիկոս Վիկտոր Համազասպի Համբարձումյանը։

Վ. Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Ակադեմիկոս Վ. Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։

Վ. Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:

 

2009-ից սկսած, ի հիշատակ հայ մեծագույն գիտնականի, Հայաստանում սեպտեմբերի 18-ը նշվում է որպես Աստղագիտության օր: Այդ օրը ավանդաբար անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ և հանդիպումներ, հետաքրքիր հանրային դասախոսություններ: