Այլ նորություններ
Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…
ավելին →
Մարտի 3-ը Լսողության համաշխարհային օրն է (World Hearing Day):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2050թ-ին աշխարհում 2.5 միլիարդ մարդ, այսինքն յուրաքանչյուր 4-րդը, լսողական այս կամ այն աստիճանի խնդիր է ունենալու:
Լավ լսողությունը և հաղորդակցությունը չափազանց կարևոր են մարդու կյանքի բոլոր շրջաններում:
Լսողության պահպանման համար պահանջվում է լսողական զգայարանի առողջություն ու ճիշտ խնամք` խնդիրները կանխարգելելու համար:
Ուսումնասիրությունները վկայում են, որ աղմուկի մակարդակը, այդ թվում ականջակալներով բարձր երաժշտություն լսելու սովորույթը բերում է լսողական օրգանի վնասման և հետևաբար լսողության սրության նվազման: 🙁