Այլ նորություններ
Նոր տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Արդեն հասանելի են նոր զվարճալի տեսանյութեր դեռահասներին հուզող թեմաներով, որոնք ստեղծվել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից, «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետների հետ համագործակցությամբ։ Տեսանյութերը նվիրված են էներգետիկ ըմպելիքներին, էլեկտրոնային ծխախոտի վտանգներին, մարմնի սահմաններին և մարմնի ընկալման հետ կապված խնդիրներին։ Համոզված ենք, որ կհավանես մեր նորաստեղծ տեսանյութերը, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ :-) Եղի՛ր տեղեկացված և իրազեկի՛ր նաև ընկերներիդ։ Մարմնի սահմանները Մարմնի ընկալում Էլեկտրոնային սիգարետների վտանգները Էներգետիկ ըմպելիքների վտանգները։
Տեղադրված է 06.06.2025 , 12:28…
ավելին →
Մի քանի օր առաջ ուժի մեջ մտավ ծխախոտի (նաև ծխախոտային արտադրատեսակների) օգտագործման սահմանափուկումների մասին նոր օրենքի ևս մեկ կետ, ըստ որի հանրային սննդի հաստատություններում (ռեստորաններ, սրճարաններ և այլն) արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը:
Այսպիսով, այն մարդիկ, ովքեր չեն ծխում և չեն ուզում ենթարկվել երկրորդային ծխի ազդեցության, հատկապես հղի կանայք, երեխաներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, կարող են ազատ այցելել սրճարաններ: 🙂
Հիշեցնենք, որ երկրորդային ծուխ է համարվում ծխող մարդկանց արտաշնչած կամ գլանակից (այլ արտադրատեսակներից) արտամղված ծուխը, իսկ այդ ծխի ազդեցության տակ գտնվողը համարվում է պասիվ ծխող:
Այս և նման այլ օրենսդրական կարգավորումները, որ վերաբերում են հանրային առողջապահական միջոցառումներին, կարող են լինել ոչ պոպուլյար, անգամ` մարդկանց կողմից դժվար ընկալվող, բայց ունենում են հսկայական դրական ազդեցություն բնակչության առողջության վրա։ Ու մի քանի տարի անց մոտ մի քանի տասնյակ հազար մարդ կլինեն ավելի առողջ։
Ինչպես գիտեք, մենք պարբերաբար հիշեցնում ենք առողջ կենսակերպի առավելությունների մասին, և ծխախոտից ցերծ մնալը շատ կարևոր է առողջության համար:
Հույսով ենք, որ դու ևս կատարել ես ճիշտ ընտրություն: 🙂