Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Մայիսի 7-ին նշվում է ռադիոյի ծննդյան օրը:
1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմից Կրոնշտադ: Այդ օրն էլ դարձավ Ռուսաստանում և այնուհետև նաև Սովետական Միությունում «Ռադիոյի օր»: Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին: Այն կյանքի կոչվեց 1901 թվականին, երբ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կորնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա):
Ռադիոյի ստեղծումը շատ բան փոխեց մարդկանց կյանքում և դարձավ այսօրվա լրատվամիջոցների նախահայրը:
Ռադիոն ոչ միայն լրատվամիջոց է, այլ կարևոր մշակութային և գիտակրթական հաստատություն: Այսօր էլ, չնայած համացանցի և առցանց տեխնոլոգիաների լայն տարածման, ռադիոն շարունակում է այդ գործընթացը: Համացանցի զարգացումները լրատվամիջոցներին տանում են այլ ուղղությամբ, և ռադիոները փորձում են վիզուալացնել իրենց նյութերը տեսանյութերի միջոցով:
Այսօր ոչ միայն ռադիոյի, այլ մնացած լրատվական և կապի միջոցների մասնագետների պրոֆեսիոնալ տոն է, բոլոր նրանց, ովքեր օպերատիվ տեղեկացնում և իրազեկում են մարդկանց բոլոր իրադարձությունների մասին, ռադիոալիքների միջոցով միաձուլում մարդկանց գործերը, մտքերը և հոգիները:
Իսկ դու լսո՞ւմ ես ռադիո: 🙂 Գրիր այդ մասին մեր խմբում: