Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք Հելոուինը

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Հոկտեմբերի 31-ին մի շարք երկրներում նշվում է Հելոուինը:

Հելոուինը հեթանոսական արմատներ ունեցող տոն է, որ գալիս է հին կելտերի ժամանակաշրջանից: Տոնն ունի իր պատմությունը. 835թ. Հռոմի Պապի օրհնությամբ Կաթողիկ եկեղեցին որոշում կայացրեց «Բոլոր սրբերի տոնի» հիշատակումը կատարել նոյեմբերի 1-ին: Իսկ հոկտեմբերի 31 լույս նոյեմբերի 1-ի գիշերը սկսեց կոչվել Բոլոր սրբերի նախօրե` «All Hallow’s Eve»: Հետագայում այդ արտահայտությունը ձևափոխվեց՝ դառնալով Halloween:

Ըստ ավանդության` այդ օրը երկիր են իջնում հոգիներ, և դրանց հեռացնելու նպատակով կելտերը հագնում էին սարսափ առաջացնող հագուստներ և օգտագործում համապատասխան շպար 🙂

Այսօր շատ երկրներում Հելոուինը նշվում է բավականին մեծ շուքով. մարդիկ սարսափազդու հանդերձանք են կրում, պատրաստում կերակրատեսակներ օրվա խորհրդանիշ դդմից, վառում են մոմեր: Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Իսկ զգեստավորված երեխաները  այցելում են տնից տուն և որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ` հարցնելով՝ “Trick or treat?” (խորամանկություն, թե՞ հյուրասիրություն)։