Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նշում ենք երեկույթների միջազգային տոնը

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Ապրիլի 3-ին նշվում է ուրախ մի տոն՝ Երեկույթների համաշխարհային օրը (World Party Day), որը հայտնի է նաև որպես P-Day:

Party բառը անգլերեն նշանակում է երեկույթ, ընդ որում ցանկացած տեսակի՝ հանդիսավոր ընդունելությունից սկսած մինչև երիտասարդական հավաքույթներ՝ ոչ պաշտոնական մթնոլորտում։

Միջոցառման բնույթը և սցենարը որոշում են կազմակերպիչները և մասնակիցները։ Հավաքույթները պոպուլյար են ամբողջ աշխարհում, չէ՞ որ դրանց շնորհիվ մարդիկ լիցքաթափվում են, հանգստանում, շփվում կամ էլ պարզապես միասին լավ ժամանակ են անցկացնում։

Ի դեպ, այս տոնը ստեղծվել է լուրջ մտադրություններով. երեկույթների օր ստեղծելու մտահղացումը առաջացել է ամերիկացի գրող Վաննա Բոնտի (Vanna Bonta, 1958-2014)  «Թռիչք» ֆանտաստիկ վեպից: Գիրքն ավարտվում է հետադարձ հաշվարկով՝ մինչև 2000 թվականի ապրիլի 3-ը, երբ ամբողջ աշխարհում պետք է անցնի զանգվածային տոն, որը միավորում է մարդկությանը։ Այդ վեպը լույս է տեսել 1995-ին, իսկ արդեն 96-ի ապրիլի 3-ին ԱՄՆ-ում առաջին անգամ նշվել է Երեկույթների օրը, որն անցկացվել է «Երեկույթն ի հակառակ պատերազմի» կարգախոսի ներքո:

 

Մասնակցելով երիտասարդական երեկույթներին, հիշի՛ր, որ ալկոհոլային խմիչքների չարաշահումը և թմրամիջոցների օգտագործումը կարող է խիստ վտանգավոր լինել և դրդել անպատասխանատու քայլերի:  Շփվի՛ ր, զվարճացի՛ ր, նոր ծանոթություններ հաստատի՛ ր, բայց մի՛ մոռացիր անվտանգության կանոնների մասին:

 

Աղբյուր`Calend.ru