Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է:

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Նոյեմբերի 20-ին` Երեխաների համաշխարհային օրը, բոլոր երկրներում խոսվում է երեխաների իրավունքների մասին: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի սիրված և պաշտպանված լինելու, ապրելու ապահով պայմաններում, լինելու առողջ, ստանալու անհրաժեշտ կրթություն: Երեխայի իրավունքները անբաժանելի են, համընդհանուր և անքակտելի:

Օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում  «Սեյվ դե Չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը «Վորլդ Վիժն Հայաստան»-ի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ ներկայացրել է «Երեխաների կարծիքով…» հարցման արդյունքները։ Ի դեպ, զեկույցի ինֆոգրաֆիկան պատրաստվել է երեխաների (Tumo Center for Creative Technologies -ի սաների) կողմից: Այդ մասին կարդա մեր Ֆեյսբուկյան էջում: