Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Միացի´ր ծխախոտի դեմ պայքարին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով ամբողջ աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը (World No Tobacco Day):

2019թ.-ին օրվա թեման է «ծխախոտ և թոքերի առողջություն»:

Ծխախոտի ծխի հետևանքով տարեկան շուրջ 6 միլիոն մարդ է մահանում:

Հայտնի փաստ է, որ ծխախոտն առաջացնում է մի շարք վտանգավոր հիվանդություններ և կրճատում է մարդու կյանքի տևողությունը` հանդիսանալով սրտի իշեմիկ հիվանդության, ինսուլտների,  շաքարախտի, շնչառական հիվանդությունների և թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ:

Ծխախոտի մեծ վտանգը նաև ուժեղ կախվածություն առաջացնելու մեջ է: Այդ իսկ պատճառով թողնել ծխելը այդքան էլ հեշտ չէ: Ինչևէ, դա հնարավոր է:

Լավ լուր նրանց համար, ովքեր մտածում են ծխելը թողնելու մասին. ցանկացած տարիքում հնարավոր է և ուշ չէ թողնել` ստանալով բազմաթիվ օգուտներ առողջության համար:

 

Այսօր բազմաթիվ կազմակերպություններ անցկացնում են տարբեր հետաքրքիր միջոցառումներ` ուղղված առողջ ապրելակերպի խրախուսամանը և ծխախոտի դեմ պայքարին:

Եթե ունես հետաքրքիր և կրեատիվ գաղափարներ կամ պարզապես ցանկանում ես պատմել քո հաջողված փորձի մասին, կիսվի´ր քո պատմությունով մեր խմբում:

 

Կատարի´ր ճիշտ ընտրություն:

Զե´րծ մնա ծխախոտային կախվածությունից և մի´ վտանգիր քո առողջությունը: