Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Մաշկի խնամք ձմռանը

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Ձմռանը մաշկը հատուկ խնամք է պահանջում։ Մաշկն առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից․

🔹 Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները, օճառի ամենօրյա կիրառումը կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:
🔹 Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել ձեռքերի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո պարտադիր  կիրառեք խոնավացնող և սնուցող նրբաքսուքներ։ Լվացվելուց հետո անմիջապես դուրս մի՛ եկեք սառը օդին, առնվազն 20-30 րոպե մնացեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

🔹 Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը: Oգտագործե՛ք ձեռնոցներ։
🔹 Անբավարար խոնավացում. մաշկի չորությունից և գրգռվածությունից խուսափելու նպատակով ընտրե՛ք համապատասխան խոնավացնող և սնուցող կրեմներ և նրբաքսուքներ՝ ձեր մաշկին համապատասխան։
🔹 Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է հանգեցնել մաշկի վնասման և ճաքերի առաջացման: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր՝ խոցելի մաշկը պաշտպանելու համար:
🔹 Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:
🔹 Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:
🔹 Արևից պաշտպանության անտեսում. ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը:

 

Նյութի աղբյուր՝ ՀՀ Առողջապահության նախարարություն