Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կյանքը կարանտինի ժամանակ…

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

TeensLive կամավորական թիմի շնորհիվ ապրիլի 19-ին կայացավ առաջին առցանց վեբինարը` «Կյանքը կարանտինի ժամանակ. անգործություն, թե՞ հնարավորություն գործելու ավելի արդյունավետ» խորագրով:

Ավելի քան 50 մասնակից Հայաստանի տարբեր ծայրերից տեղեկատվություն ստացան COVID-19 վարակի, դրանից պաշտպանվելու միջոցների, առողջ ապրելակերպ վարելու, գրքերի, ֆիլմերի, արդյունավետ ժամանակ անցկացնելու և այս օրերին սթրեսից խուսափելու մասին: 🙂

Վեբինարի վերջում տեղի ունեցավ նաև ինտերակտիվ քննարկում կամավորների և մասնակիցների միջև. պարզաբանվեցին բոլոր հուզող հարցերը, մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, թե ինչպես են ավելի արդյունավետ դարձնում առօրյան տան պայմաններում:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց էլեկտրոնային հասցեով արդեն ստացել են խոստացված անակնկալը՝ գտնելով հետաքրքիր նյութերի հղումներ, որոնք կօգնեն ավելի հեշտ հաղթահարել այս ժամանակաշրջանը:

Տարբեր թեմաների վերաբերյալ վեբինարներն ու քննարկումները կկրեն շարունակական բնույթ։ Հետևեք մեր էջին սոց.ցանցերում:
Մեկնաբանություններում կարող եք նշել Ձեր նախընտրած թեմաները։

Սիրով`
Ձեր TeensLive թիմ