Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Թարմացնում ենք գիտելիքները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ, վեճեր և անձնական սահմաններ թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Այսօր, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը (World AIDS Day), ևս մեկ առիթ է հիշելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և դրա կանխարգելման ճանապարհների մասին:

Ինչ էլ որ լսես ծանոթներից կամ կարդաս համացանցում, հիշի՛ր, որ ՄԻԱՎ-ը երբեք չի փոխանցվում.

  • փռշտոցի, հազի միջոցով,
  • համբույրի, ձեռքսեղման, գրկախառնության ժամանակ,
  • թքի, քրտինքի և արցունքի միջոցով,
  • համատեղ լոգարանից, զուգարանից, լողավազանից օգտվելիս,
  • ընդհանուր սպասքի, սննդի և խմիչքի միջոցով:
  • ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաև միջատների խայթոցից:
Բացի այդ, ՄԻԱՎ-ը բավականին անկայուն է միջավայրում և արագ ոչնչանում է չորացած արյան մեջ (ի տարբերություն օրինակ՝ հեպատիտ Բ վիրուսի), շատ լավ ենթարկվում է ջերմային կամ ախտահանիչ մշակման:
Այսպիսով, եթե ընկերոջդ կամ ծանոթիդ մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ, ապա դա պատճառ չէ նրա հետ հարաբերությունները խզելու համար:
Ճիշտ հակառակը. փորձիր նրան աջակցել և մյուսներին ցույց տալ, որ ՄԻԱՎ-ը չի խանգարում ընկերությանը և նորմալ մարդկային շփումներին:
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ չպետք է ենթարկվեն խտրական վերաբերմունքի և խարանի:
Այդ մասին խոսվում է Ընկերների պատմությունը զվարճալի տեսանյութում։