Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին քնի մասին

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Մարտի 13-ին նշվեց քնի միջազգային օրը (World Sleep Day):

Այն նշվում է 2008թ.-ից Քնի բժշկության միջազգային միության որոշմամբ:

Օրվա նպատակն է լուսաբանել, թե որքան կարևոր է քունը` ֆիզիկական և հոգեկան առողջության տեսանկյունից, ինչպես նաև մարդու նորմալ աշխատունակության համար:

Տոնն ամեն տարի նշվում է մարտ ամսվա տարբեր օրերին, գարնանային գիշերահավասարի նախօրեին: Գարնանային գիշերահավասարը աստղագիտական գարնան սկիզբն է, երբ արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ:

Քունը շատ կարևոր դեր է խաղում մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է: Ներկայումս բժիշկները տարբեր ախտաբանական վիճակներ կապում են անբավարար քնի հետ: 😮

ԱՄՆ Քնի հիմնադրամի մասնագետների կողմից առաջարկվում է ապահովել քնի որոշակի տևողություն` կախված տարիքից: