Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կորոնավիրուսային համավարակ և էկոլոգիա

Այլ նորություններ

Տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Կորոնավիրուսով պայմանավորված համավարակն աշխարհի տնտեսությունների և մարդկանց կյանքերի վրա շատ մեծ ազդեցություն և ծանր հետևանքներ է ունեցել: Ինչևէ, Երկիր մոլորակի էկոլոգիայի վրա ազդեցությունը միակողմանի չէ:

Մի կողմից արտանետված գազերի ծավալը կտրուկ անկում է ապրել: Չինաստանում, որն ամենաշատ աղտոտող երկրներից է, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով բազմաթիվ գործարաններ ու արտադրամասեր կանգնեցրել են իրենց աշխատանքը: Մարդիկ ստիպված էին մնալ տանը, այդ պատճառով փողոցներում ավտոմեքենաների թիվը զգալիորեն պակասել է, հետևաբար պակասել են խցանումներն ու դրա հետևանքով այրվող վառելիքը: Պակասել է լողափների աղտոտվածությունը և շրջապատի աղմուկը: Արտանետումների նվազման հետևանքով երկինքն ավելի կապույտ է դարձել, իսկ օդը` մաքուր: 🙂 Այդ մասին վկայում են ՆԱՍԱ-ի արբանյակների նկարները: Ինքնաթիռները չէին թռչում, համերգները, սպորտային մրցումները, փառատոնները չեղարկվում  էին (միայն Coachella փառատոնի ժամանակ օրական 106 տոննա աղբ է արտադրվում): Այս ամենը իր դրական ազդեցությունն է ունենում մեր մոլորակի վրա:

Բացի այդ, դժվարին պայմաններում մարդիկ նորարար տեխնոլոգիաներ են մշակում: Օրինակ` պլաստիկ շշերը սկսել են վերամշակել բուժաշխատողների պաշտապանիչ հագուստի: (Այս պահին կարվում է 3 հազար նման հագուստ ամեն օր, յուրաքանչյուրի համար օգտագործվում է 26 շիշ): Ինչևէ, վերջինս ընդամենը մի փոքր կաթիլ է գլոբալ մասշտաբով:

Սակայն մյուս կողմից համավարակի ժամանակ լայնորեն օգտագործվող պաշտպանիչ միջոցները մեկանգամյա օգտագործման են` դիմակներ, ձեռնոցներ և այլն… Ընդհանուր առմամբ, բժշկական թափոնների թիվը մեծացել է 6 անգամ !!! Ցավոք, նման պարագանները չեն վերամշակվում… 🙁

Ինչևէ, բոլոր հեռահար ազդեցությունների մասին միայն կարելի է կատարել կանխագուշակումներ:

Ի՞նչ ես մտածում այդ մասին: Կիսվիր մեր խմբում:

 

Պատրաստեց Արեգ Ասլանյանը