Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կոչումը` փրկարար

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ 2008 թվականին սեպտեմբերի 4-ը հռչակվեց Փրկարարի օր։

Փրկարարը ոչ թե մասնագիտություն է, այլ կոչում:

1988թ.-ի ավերիչ երկրաշարժի օրերին հայ փրկարարները աշխարհի տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր այլ կամավորների հետ միասին փրկել են երկրաշարժից տուժած մարդկանց կյանքեր:

Այսպիսով, Սպիտակի երկրաշարժի գլխավոր դառը դասերից մեկը դարձավ Հայաստանում ու Խորհրդային միության մյուս հանրապետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը:

Հայ փրկարարները մեծ դեր են ունեցել նաև 90-ականների սկզբին ծավալված դաժան պատերազմի ժամանակ. նրանց հերոսական գործողությունների շնորհիվ հարյուրավոր մարդիկ են փրկվել, ականազերծվել է երկրի տարածքը:

Հայ փրկարարները արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման մեծ փորձ ունեն: Նրանք պատվով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց աշխատանքը, օգնելով հազարավոր քաղաքացիներին դուրս գալ տարաբնույթ բարդ իրավիճակներից։

Այսօր լավ առիթ է մեծարելու յուրաքանչյուր օր և ժամ մարդկային կյանքերի փրկության գործին նվիրված փրկարար ծառայողներին: