Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կինոյի միջազգային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Դեկտեմբերի 28-ին նշվեց կինոյի միջազգային օրը: Այն կինեմատոգրաֆների, դերասանների, սցենարիստների, ռեժիսորների և առհասարակ կինոյի նվիրյալների, ինչպես նաև այդ զարմանալի արվեստի սիրահարների տոնն է:

Կինոյի ծննդյան օրը համարում են 1895 թ.-ի դեկտեմբերի 28-ը, երբ փարիզյան «Գրանդ կաֆե»-ում ցուցադրվել է Լյումիեր եղբայրների սինեմատոգրաֆիայի առաջին սեանսը հանրության լայն շրջանակի համար` «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» կարճամետրաժ ֆիլմը: Այն իսկական իրարանցում էր առաջացրել Ֆրանսիայի մայրաքաղաքում: Ֆիլմի ցուցադրությանը հրավիրված բոլոր ներկաները ուղղակի սարսափահար էին եղել՝ տեսնելով մեծ էկրանից մոտեցող գնացքը 🙂 : Նրանց թվում էր, թե այն ուր որ է՝ կճզմի իրենց, ինչի պատճառով էլ խուճապահար փախչում էին:

Նույն թվականին ֆրանսիացի Օգյուստ և Լուի Լյումիեր եղբայրներն իրենց հայտնագործած «Սինեմատոգրաֆ» սարքի պատենտն էին ստացել:

Առաջին ֆիլմի ցուցադրությունից հետո կինոարտադրությունը մեծ ճանապարհ է անցել ու առաջընթաց ապրել` համր կինոյից և սևուսպիտակ ժապավենից`դեպի թվային տեխնոլոգիաներ: Այսօր արդեն ֆիլմի նկարահանումն ու դիտումը սովորական են դարձել ամեն մարդու կյանքում: Իսկ ֆիլմարտադրությունն ու կինոն դեռ շարունակում են զարգանալ՝ մնալով ամենապահանջված ու ներդրումային ոլորտն աշխարհում: