Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստեր քնի մասին

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերություններ, ընտանեկան հարաբերություններ, վեճեր և անձնական սահմաններ թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Լիարժեք քունը լավ առողջական վիճակի և աշխատունակության կարևոր պայմանն է: Այն օգնում է օրգանիզմի հյուսվածքներին և բջիջներին վերականգնվել, անհրաժեշտ է ուղեղի գործունեության համար: Ոչ բավարար քունը առաջացնում է հոգնածություն, վատ տրամադրություն, ուշադրությունը պահպանելու և կենտրոնանալու դժվարություններ, նպաստում է տարբեր առողջական խնդիրների ի հայտ գալուն:

Վերջին տվյալների համաձայն՝ հասուն մարդն օրական պետք է քնի առնվազն 7 ժամ (դպրոցականների համար այդ ժամանակը ավելի երկար է` 8-9 ժամ):

Ավելի քիչ քնելու դեպքում գլխուղեղում բարձրանում է հատուկ նյութերի մակարդակը, որոնք համարվում են թուլամտության տարբեր տեսակների հետ ասոցացվող նեյրոդեգեներատիվ գործընթացների ցուցիչներ (բիոմարկերներ):

Պարզվել է նաև, որ ցերեկվա ժամերին քնելու սովորությունը կարող է շատ օգտակար լինել: Ինչևէ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր ցերեկային ժամերին ավելի քան մեկ ժամ քնելը բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը 32%-ով:

 

Եթե մարդն ունի քնի կայուն խանգարումներ, անհրաժեշտ է այցելել հատուկ բժիշկ-մասնագետի (սոմնոլոգ) և պարզել պատճառը: